Բացահայտվել է Մեծ թատրոնից Վոլոչկովայի «ամոթալի» հեռացման պատճառը
Օպերային երգչուհի Մարիա Մակսակովան բացահայտել է Մեծ թատրոնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային հեռացնելու իրական պատճառները։ Արտիստն այդ մասին պատմել է Ինստագրամի ուղիղ եթերի ընթացքում։
Մակսակովան նշել է, որ Վոլոչկովան, իսկապես, ցանկալի էր։ Եվ սկսվեց «Մեծ թատրոնից նրան հեռացնելու նվաստացուցիչ, ամոթալի գործընթացը»։ Վոլոչկովայի կյանքում վիրավորված, ազդեցիկ տղամարդ կար, որը ոտնձգում էր նրա հանդեպ։ «Նաստյան պարզապես սեքս խորհրդանիշ էր։ Բոլոր տղամարդիկ միմյանց էին ուղարկում նրա լուսանկարները, նա այդքան ցանկալի էր։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Ես եւս բախվել եմ վրեժի հետ, մերժված տղամարդու վրեժի հետ»,- ասել էՄակսակովան։
Երգչուհին հիշել է, որ բալետի պարուհին համակրանք չի ունեցել օլիգարխի նկատմամբ, որը հոգ էր տանում նրա մասին։ Վոլոչկովայի հետ հարաբերություններ կառուցելու մի քանի անհաջող փորձից հետո գործարարը որոշել է վրեժ լուծել նրանից։
«Սկսվեց Մեծ թատրոնից նրան ազատելու նվաստացուցիչ, ամոթալի գործընթացը։ Նրանք ինչ-որ էլեկտրոնային կշեռք գնեցին եւ պարզվեց, որ նա չի համապատասխանում ինչ-որ ստանդարտի, թեեւ այդ պահին համապատասխանում էր բացառապես ամեն ինչին։ Հրապարակային հալածանք սկսվեց, որը լավ վճարված էր այդ նեղացած տղամարդու կողմից»,- պարզաբանել է Մակսակովան։