Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22 160 նոր դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում 85 մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22.160 նոր դեպք, այդ թվում՝ հայտնաբերվել է ակտիվ 1.914 (8.6 տոկոս) դեպք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:
Վերջին օրվա ընթացքում մահացել է 769 հիվանդ: 14 474 մարդ բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Մայրաքաղաքում ամենօրյա մահացությունը հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ 60 դեպքից քիչ է կազմել:
Մոսկվայում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 2150 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 1895 դեպք, Մոսկվայի մարզում՝ 1.487 դեպք: