Երկար դադարից հետո. Ելենա Մալիշևան մեծացած հայ թոռան մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Մեկ տարի առաջ ռուս հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան երրորդ անգամ տատիկ է դարձել։ Այդ ժամանակվանից սկսած «Жить здорово!» հաղորդման վարողը գրեթե ամեն օրն անցկացնում է փոքրի Անյայի հետ։ Այս անգամ արտիստը փոքրիկին գնումների է տարել։ Զբոսանքի ընթացքում արված տեսանյութը Մալիշեւան հրապարակել է Ինստագրամյան էջում։
«Մեր Անեչկան կամաց-կամաց սկսում է քայլել, իսկ ես հիանում եմ բնության ուժով։ Հենց այն է փոքրիկներին ստիպում բազմաթիվ անգամներ կրկնել ոտքի կագնելու, քայլելու ու կրկին ոտքի կանգնելու փորձերը։ Եվ անբացատրելի է, թե ինչպես են երեխաները սովորում իջնել աստիճանները։ Ես դրան հետեւում եմ երրորդ անգամ։ Եվ կրկին հիանում եմ բնության հզոր ուժով։ Անյուշտային առաջին կոշիկն ենք գնել»․- գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ: