«Հեքիաթային Դիլիջան». Հասմիկ Խոջյանի լուսանկարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին բաց գույնի տոպ է կրում։ Հասմիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ «Բարի լույս հեքիաթային Դիլիջանից։ Իմ այսօրվա առավոտը սկսվել է մաշկիս խնամքից»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Հասմիկն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամողջական էին դարձնում աքսեսուարները՝ արեւային ակնոց, լայեզր գլխարկ։ «Ժպտա՜ կյանքին եւ վստահ եղիր, որ կյանքն էլ քեզ կժտա։ Սիրիր եւ վայելիր կյանքն այնպես, որ հիշարժան դարձնես ամեն օրդ։ Մի՛ բողոքիր: Հիշի՛ր, որ յուրաքանչյուրիս կյանքում կան բարդություններ և որ դրանք պարզապես պետք է հաղթահարել։ Ոչ ոք իդեալական չէ: Աշխատիր ինքդ քեզ վրա՝ մտքիդ, մարմնիդ եւ ուղեղիդ։ Մոտիվացրու ինքդ քեզ այն ամենով, ինչից դու հաճույք ես ստանում։ Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր քեզ ժպիտ են պարգեւում ու երջանկացնում են»,- գրել էր նա։