Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանին
Կենտրոնական զռազմական օկրուգի (ԿՌՕ) ավելի քան 10 ինքնաթիռ եւ ուղղաթիռ կգործադրվեն Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համատեղ զորավարժություններում Խարբ-Մայդեն զինավարժարանում, որը 20 կիլոմետր է հեռու Աֆղանստանի սահմանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գործադրվելու են Սու-25 գրոհայիններ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաեւ տարբեր մոդիֆիկացիաների տրանսպորտային ռազմական Մի-8 ուղղաթիռներ։ Զորավարժությունների հիմնական փուլում օդաչուները կկատարեն պայմանական հակառակորդի քողարկված կայանները հայտնաբերելու, թիրախներին հրթիռառումբային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։
Տրանսպորտային-դեսանտային ուղղաթիռների անձնակազմերը կապահովեն տակտիկական դեսանտի իջեցում, ինչպես նաեւ կգործադրեն պայմանական հակառակորդի տեղափոխվող զենիթային հրթիռային համալիրների հարվածների տակից դուրս գալու հնարքներ։
Ավելի վաղ օկրուգում նշել էին, որ զորավարժություններն անցկացվելու են հարեւան Աֆղանստանում իրավիճակի ապակայունացման ֆոնին՝ հնարավոր սպառնալիքներին հակադարձելու միջոցների մշակման, Կենտրոնաասիական տարածաշրջաննում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման նպատակով։