Իրանի նախագահը պատվաստվել է իրանական պատվաստանյութով
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին COVID-19-ի դեմ պատվաստվել է իրանցի գիտնականների ստեղծած պատվաստանյութով:
Նա ստացել է COV Iran Barakat դեղամիջոցի առաջին չափաբաժինը:
Նշենք, որ սեփական պատվաստանյութի արտադրությունը Թեհրանն սկսել է մայիսին: Երիկրի իշխանությունները թույլտվություն են տվել դեղամիջոցի արտահերթ կիրառության համար: Ակնկալվում է, որ տեղական արտադրության ևս 3 պատվաստանյութի արտադրություն շուտով կթույլատրվի: