Երկու ոստիկան զոհվել է Պակիստանում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն երկու ոստիկան զոհվել, ութն էլ վիրավորումներ է ստացել Քվեթում (Պակիստան), «Սերենա» հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին տեղեկացնում է Dawn պարբերականը։
Պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաեւ չորս անցորդ, իսկ ռումբը տեղադրվել էր ոստիկանի մոտոցիկլում։ Տուժածները հասցվել են հիվանդանոց։
Տեղի իշխանությունը դատապարտել է հարձակումը՝ հայտարարելով, որ «ահաբեկիչները ցանկանում են խախտել խաղաղությունը Բելուջիստանում եւ վախ տարածել»։