Ճապոնիայի վարչապետը Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերը որակել է «հիանալի»
Ճապոնայի վարչապետ Յոսիհիդե Սուգայն Տոկիոյում օգոստոսի 8-ին ավարտված ամառային Օլիմպիական խաղերը որակել է հիանալի:
«Մարզիկների ելույթների շնորհիվ կայացած մրցումները դարձան հիանալի: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ատլետներին. նրանց, ովքեր հասան հաջողությունների, և նրանց, ովքեր չկարողացան անել վերջին քայլը դեպի իրենց նպատակը»,- ասել է Սուգան տեսաուղերձում, որն օգոստոսի 9-ին հրապարակվել է նրա վարչակազմի Twitter-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Որոշ օտարերկրացի դիտորդներ Օլմպիական խաղերում կորոնավիրուսի տարածման դեմ մեր կողմից ձեռնարկված միջոցները որակեցին չափազանց խիստ: Սակայն մյուսները բարձր գնահատեցին մեր ջանքերն՝ ընդգծելով, որ մրցումները հաջողությամբ են կազմակերպվել հենց այն պատճառով, որ դրանք տեղի ունեցան Ճապոնիայում: Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում դրա համար Խաղերի անձնակազմին, բուժաշխատողներին և կամավորներին»,-հավելել է վարչապետը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը, մրցումների մեծ մասն անցկացվել է առանց հանդիսականների:
Դրանցում խաղարկվել է 339 կոմպլեկտ պարգևներ: Մեդալների ընդհանուր հաշվարկով հաղթանակ է տարել ԱՄՆ-ն (39-41-33), երկրորդը Չինաստանի թիմն Էր (38-32-18), երրորդը՝ Ճապոնիայինը (27-14-17), չորրորդը՝ Մեծ Բրիտանիայինը (22-21-22): Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ նվաճելով 20 ոսկե, 28 արծաթե և 23 բրոնզե մեդալ: