Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց Ռոտերդամում (ֆոտո)
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» Ռոտերդամում ընկերական հանդիպում անցկացրեց հոլանդական «Ֆեյենորդի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Դաշտի տերերը հաշիվը բացեցին 18-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Բրայան Լինսենի գոլի շնորհիվ։ 41-րդ րոպեին հեռացվեց իսպանական թիմի բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 83-րդ րոպեին։ Արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան գրավեց մրցակցի դարպասը։
«Ֆեյենորդը» հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ հոլանդացի հարձակվող Նաուֆալ Բանիսը։
Ընկերական հանդիպում
«Ֆեյենորդ» - «Աթլետիկո»՝ 2։1
Բրայան Լինսեն, 18, Նաուֆալ Բանիս, 90+3 - Անխել Կոռեա, 83
Հեռացում՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո»), 41