Պուտինը տեսակապով կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում կայանալիք խորհրդաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 9-ին տեսակապով կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ծովային անվտանգության ամրապնդման շուրջ խորհրդաժողովին, որն անցկացվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վ. Վ. Պուտինը տեսակապով կմասնակցի ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի շրջանակներում անցկացվող «ծովային անվտանգության ամրապնդումը. միջազգային համագործակցության անհրաժեշտությունը» թեմայով խորհրդաժողովին», - ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուր` Փաստինֆո