Թրամփի կիսադեմը հիշեցնող մսի կտորը հաղթել է համաշխարհային մրցույթում (լուսանկարներ)
Հում խոզի մսի կտորը, որը բավականին նման է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կիսադեմին, լավագույն հումորային դիմանկար է ճանաչվել ծաղրանկարների World Humor Awards համաշխարհային մրցույթում:
Ինչպես նշում է EFE-ն, ուշագրավ աշխատանքի հեղինակը 52-ամյա իսպանացի նկարիչ Ասյեր Սայնցն է, որի խոսքով՝ վեց ամիս շարունակ գնացել է մսավաճառների մոտ, որպեսզի գտնի մսի անհրաժեշտ կտորը:
Նշենք, որ մրցույթը կայացել է Իտալիայում. դրան մասնակցել է 250 նկարիչ՝ 75 երկրից: