Թրամփի հաշվարկով՝ կորոնավիրուսից կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, եթե չլինեին պատվաստանյութերի ստեղծման հարցում իր ջանքերը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվարկով՝ մինչև 100 մլն մարդ կմահանար կորոնավիրուսից, եթե չլինեին իր վարչակազմի ջանքերը՝ ուղղված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի ստեղծումն արագացնելուն:
Այս մասին Թրամփն ասել է Fox News-ի եթերում:
Նախկին նախագահի խոսքով, եթե չլիներ Operation Warp Speed-ը՝ իր վարչակազմի նախաձեռնությունը՝ պատվաստանյութեր արագ մշակելու համար՝ հասարակությանը կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով, ապա այժմ մահվան ցուցանիշները կլինեին մեկ դար առաջ տեղի ունեցած իսպանական գրիպի մահացության ցուցանիշների պես:
«Կարծում եմ, որ եթե մենք Թրամփի կառավարման օրոք պատվաստանյութով հանդես չգայինք, կարող էր 100 միլիոն մարդ մահանալ, ինչպես 1917 թվականին»,-ասել է Թրամփը՝ հիշեցնելով իսպանական գրիպի մասին:
Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակից ամբողջ աշխարհում մահացել է մոտ 4,3 մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 616 000-ը: