Մեսսին մամուլի ասուլիս կանցկացնի Կամպ Նոուում
Օգոստոսի 8 -ին «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին մամուլի ասուլիս կանցկացնի «Կամպ Նոուում», հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։
Ավելի վաղ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին: