Բավարիան համաձայնեցրել է պայմանագիրը ավստրիացի ֆուտբոլիստի հետ
Օրերս տեղեկություն հայտնվեց, որ Մյունխենի «Բավարիան» մոտ է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի ձեռքբերմանը 15 մլն եվրոյով:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ավստրիացին խնդրել է իրեն թույլ տալ տեղափոխվել «Բավարիա»: Ֆուտբոլիստը, ըստ աղբյուրի, արդեն համաձայնեցրել է պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ՝ հինգ տարի ժամկետով: Այնուամենայնիվ, պայմանագրի ֆինանսական մանրամասներ չեն հրապարակվում:
Նախորդ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում ավստրիացին բոլոր մրցաշարերում 39 հանդիպում անցկացրեց՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Իր հերթին գերմանական Bild-ը գրում է, որ Յուլիան Նագելսմանը անձամբ է ցանկանում «Բավարիայում» տեսնել իր նախկին թիմի ֆուտբոլիստին: