Երևանի «Հաղթանակ» թաղամասում մի կաթիլ մեղրի պատմությմունը վերածվել է ծեծկռտուքի. մի կողմում ամուսիններ են, մյուս կողմում՝ եղբայրներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 2-ին, «Հաղթանակ» թաղամասում (4-րդ գյուղ) տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակցություն են ունեցել մի կողմից՝ 44-ամյա Արտակ Հ.-ն և 32-ամյա Լիաննա Մ.-ն, մյուս կողմից՝ 32-ամյա Արթուր Հ.-ն և 35-ամյա Հարություն Հ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել նաև, որ կռվի արդյունքում Արթուր Հ.-ն մարմնական վնասվածք է ստացել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։