Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Չինաստանի միջուկային սպառազինության կտրուկ աճի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հարավարևելյան ասիական երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Չինաստանի միջուկային սպառազինության կտրուկ աճի կապակցությամբ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Միաժամանակ Բլինքենը Չինաստանին հորդորել է դադարեցնել Հարավչինական ծովում սադրանքներն ու մտահոգություն հայտնել Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Պեկինն ու Վաշինգտոնը չունեն սպառազինության վերահսկման վերաբերյալ փոխադարձ համաձայնագիր: Ընդ որում՝ Միացյալ Նահանգները Չինաստանին բազմիցս կոչ է արել միջուկային զենքի տարածումը կանխարգելող եռակողմ պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ: Անցյալ տարի հուլիսին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն ընդունել եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը: