ՊՍԺ-ը հերքում է, որ պայմանագիր է կնքել Մեսսիի հետ
ՊՍԺ-ն դեռ համաձայնության չի եկել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, տեղեկացնում է Goal.com-ը՝ փարիզյան ակումբի մամուլի ծառայությանը հղում անելով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին և ՊՍԺ-ն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել գործարքի շուրջ:
ՊՍԺ-ն հայտնում է, որ դա կեղծ տեղեկություն է, և պայմանգիրը դեռ չի կնքվել:
Ավելի վաղ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին:
Աղբյուր ArmSport.am