ՌԴ-ում մեկ վարակակիրը կորոնավիրուսով վարակել է 1500 մարդու
Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնի եկատերինբուրգյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը հայտնել է կորոնավիրուսի տարածման ամենավարակիչ դեպքի մասին, երբ մեկ տղամարդը վարակել է 1500 մարդու:
Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի սովորական հիմնամանրէով վարակված հիվանդներից մեկը, որպես կանոն, վարակում է 2-3 մարդու, իսկ «դելտա» հիմնամանրէի դեպքում՝ 5-6 մարդու:
Վարակի գերտարածման դեպքում կարող են վարակվել ավելի մեծ թվով մարդիկ, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, դիմակներ չեն կրում և շատ հասարակական վայրեր են այցելում:
Ավելի վաղ «Ռոպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ «դելտա» հիմնամանրէն իր յուրահատկություններն ունի. այն տարածվում է մեծ քանակով և միանգամից շատ բջիջներում հայտնվում: