«Շերեմետևոյից» մեկնաբանել են տարհանման մասին լուրերը
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են օդանավակայանից:
«Աշխատում ենք սովորական ռեժիմով: Տարհանում տեղի չի ունենում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մի շարք ռուսական լրատվամիջոցներ այսօր ավելի վաղ հայտնել էին, որ «Շերեմետևոյում» տարհանում են ուղևորներին և անձնակազմին: