Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է տեղի ունենում․ ԶԼՄ
Օգոստոսի 7-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է տեղի ունենում: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները տարահանում են ինչպես ուղևորներին, այնպես էլ անձնակազմին:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, մանրամասները ճշտվում են: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ օդակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ որևէ տարհանում տեղի չի ունենում, և օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: