Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել (տեսանյութ)
ՏեսանյութերՎերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալվում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։
Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։
Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։
Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։
Նրա խոսքերով, այս պահին գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։