CNN-ն աշխատանքից ազատել է երեք աշխատակցի, ովքեր չեն պատվաստվել COVID-19-ի դեմ
CNN-ն աշխատանքից ազատել է երեք աշխատակցի, ովքեր խախտել են ընկերության քաղաքականությունը՝ չպատվաստվելով COVID-19-ի դեմ, հայտնում է AP-ն:
CNN-ի ղեկավար Ջեֆ Ցուկերը կրճատման մասին աշխատակիցներին հուշագրում հայտնել է, որ պատվաստումները պարտադիր են: «Թույլ տվեք հստակություն մտցնել. մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում այս հարցում»,- գրել է WarnerMedia-ի նորությունների եւ սպորտի բաժնի նախագահ Ցուկերը: