Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները
Լիտվան և Լեհաստանը հայտարարել են հակաբելառուսական պատժամիջոցներն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ Մինսկի կողմից անօրինական միգրացիային նպաստելու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել են Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Լիտվան և Լեհաստանն ընդգծում են արագ և վճռական արձագանքման անհրաժեշտությունը բելառուսական ռեժիմի գործողություններին և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են անօրինական միգրանտների մաքսանենգությանը նպաստելուն, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից բելառուսական ռեժիմի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման միջոցով: Մենք դատապարտում ենք Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անօրինական միգրացիայի օգտագործումը որպես զենք՝ ուղղված ԵՄ -ի և նրա առանձին անդամ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բելառուսական ռեժիմի ցինիկ բնույթը և ապացուցում անվտանգության այս խնդիրը լուծելու համար արագ արձագանքման և ԵՄ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ: