Յուրաքանչյուրը՝ 250 000 դոլար. «Բիթլս»-ի համերգային ծրագրի՝ թղթի վրա գրչով գրված երկու նմուշ կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Հանրահայտ Bonhams աճուրդի տունը պատրաստվում է աճուրդի հանել լեգենդար «Բիթլս» խմբի՝ թղթի վրա գրչով գրված համերգային ծրագրի երկու նմուշ, հայտնում է Luxury Launches-ը:
Նշվում է, որ աշխարհում դրանցից ընդամենն ութ օրինակ կա: Աճուրդի հանվելիք համերգային ծրագրի նմուշները գրել է խմբի անդամ Փոլ ՄաքՔարթնին՝ 1960 և 1963 թթ.-ին:
Նշվում է, որ թղթերից յուրաքանչյուրի մեկնարկային գինը 250 000 դոլար է, միասին՝ կես միլիոն: