Մառազմն ամրանում է. Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից
Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից եւ գործողություններից, կատարել պարտավորություններն ու զարգացնել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Անկարայում կարծում են, որ Հայաստանը պետք է օգտվի խաղաղության եւ կայունության համար ներկայիս հնարավորությունից, հաղորդում է Anadolu-ն: