«Ո՞վ ունի իրավունք կնոջն ասելու՝ «տեսքդ լավ չէ», «գիրացել ես», «շատ ես նիհարել», «դեմքիդ կնճիռներ են նշմարվում». Լիլիթ Մուրադյանի գրառումը
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրկը ոճային զգեստ է կրում ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Ո՞վ է ասել, որ կինը պարտավոր է միշտ անթերի տեսք ունենալ, ո՞վ է որոշում գեղեցկության չափանիշը, ո՞վ ունի իրավունք կնոջն ասելու «տեսքդ լավ չէ», «գիրացել ես», «շատ ես նիհարել», «դեմքիդ կնճիռներ են նշմարվում», «աչքերիդ տակ սև պարկեր են»։ Մեզ այսօր խաբում են՝ ցույց տալով աստղերի, ովքեր անգամ մեծ տարիքում երեւում են երիտասարդ, մեզ խաբում են թանկարժեք քսուքներով, սրսկումներով, կոսմետիկ պարագաներով, մենք անվերջ փորձում ենք ավելի գեղեցիկ դառնալ, բայց ոչ…
Դու արդեն գեղեցիկ ես, եթե քեզ սիրում են, ու դու սիրում ես, եթե քեզ սպասում են, որովհետեւ դու սպասված ես։ Մենք բոլորս ենք գեղեցիկ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոմպլեքսավորեն արհեստական փաթեթավորումներով, մեր դեմքին եւ աչքերում մեր իսկ ապրած կյանքն է»-, Ինստագրամյան էջում գրել է նա։