«Իմ կապուտաչյա գեղեցկուհի». Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը դստերը (Լուսանկարներ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը նշում է ծննդյան օրը․ փոքրիկ Միլան դառնում է երկու տարեկան, ինչի առիթով երիտասարդ մայրիկը նոր ֆոտոշարք է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ու դուստրը պատկերված են տարազներով։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սիլվան։
Մեկնաբանություններում հետեւորդները միացել են շնորհավորանքներին։ «Շնորհավոր ծնունդդ, համով աղջիկ»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը։ «Շնորհավոր ծնունդդ, լույս աղջիկ»,- գրել Լիլուն։