Խուճապային գրոհ և սրտի նոպա. Լեշչենկոն պատմել է կորոնավիրուսի հետևանքների մասին
79-ամյա երգիչ Լեւ Լեշչենկոն այդպես էլ չի կարողացել ամբողջությամբ վերականգնել առողջությունը COVID-19-ով վարակվելուց հետո։ Թեեւ արդեն մեկուկես տարի է անցել, արտիստը դեռ զգում է ծանր հիվանդության հետեւանքները, հայտնում է Dni.ru-ն։
Լեշչենկոյի խոսքով՝ հիվանդությունից հետո խնդիրներ են առաջացնել քնի հետ․ գիշերային ժամերին դժվար է քնելը, ցերեկային ժամերին՝ կենտրոնանալը։ Երգիչը սրտի մի քանի նոպա եւ տագնապային գրոհներ է ունեցել։ Բժիշկները հակված են կարծել, որ այդ ամենը հետքովիդային բարդություններ են։
Թեեւ հիվանդությունից երկար ժամանակ է անցել, Լեշչենկոյի անալիզները կորոնավիրուսի համակարմինների բարձր ցուցանիշներ են ցույց տալիս։ Դա ապացուցում է, որ հիվանդության օրգանիզմի իմունային արձագանքն ուժեղ է եղել։
Լեշչենկոն ու նրա կինը հիվանդացել են 2020թ․-ի գարնանը։ Հիվանդանալուց կարճ ժամանակ առաջ արտիստը մասնակցել է Ալլալ Կրուտայայի ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին։ Բացառված չէ, որ հենց այնտեղ էլ վարակվել են ռուս բազմաթիվ աստղեր։ Լեշչենկոն այդպես էլ չի ներել նրանց, ովքեր հալածանք էին սկսել իր նկատմամբ ու մեղադրել վարակը տարածելու համար։