ԱՄՆ-ն որոշել է միջամտել սաուդցի նախկին հետախույզի գործին, որպեսզի պաշտպանի պետական գաղտնիքները
ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է միջամտել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի թիրախ դարձած սաուդցի նախկին հետախույզի գործին, որպեսզի պաշտպանի պետական գաղտնիքները, հաղորդում է CNN-ը:
Գործ է հարուցվել Սաադ Ալջաբրիի՝ սաուդական հակաահաբեկչական ծառայության նախկին աշխատակցի դեմ, ով շատ է հարգում ամերիկյան հետախուզության աշխատակիցներին եւ ում վերագրում են տասնյակ ամերիկացիների կյանքեր փրկելը:
Ալջաբրին, ով Կանադա էր փախել 2017-ին, դարձել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի ոխերիմ թշնամին:
Ալջաբրին հերքում է մեղադրանքները եւ արքայազնին մեղադրում նրանում, որ վերջինս մարդասպանների է ուղարկել Կանադա, որպեսզի սպանեն իրեն եւ Սաուդյան Արաբիայում պատանդ է պահում իր երկու երեխաներին: