«Սևանը» նորեկ ունի
«Սևան» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել 19 ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչև պայամանագիր ստորագրելը Տարախչյանը «Սևանի» կազմում մասնակցել է ստուգողական մի քանի խաղի և լավ տպավորություն թողել։
Մինչև «Սևան» տեղափոխվելը Տարախչյանը եղել է «Ուրարտուի» սան և հանդես է եկել այդ թիմի կազմում։