«Դե, ես սիրում եմ երիտասարդներին». Ալլա Պուգաչովան կատակել է երիտասարդների նկատմամբ սիրո մասին (տեսանյութ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը Instagram-ում կիսվել է հումորային տեսանյութով, որում նրա կինը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, նստած է 1964 թվականի «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
Ծաղիկներով զարդարված մեքենան պրիմադոննային նվիրել է անձամբ Գալկինը:
«Իմ տարիքի ռետրո: Ե՛վ չափը, և՛ գույնը հարմար են, դե, շնորհակալություն, ամուսնյակ, շնորհակալություն», - ասել է Պուգաչովան:
Դե իսկ Գալկինի այն դիտարկմանը, թե մեքենան իրենից «երիտասարդ» է, երգչուհին հումորով պատասխանել է. «Նույնիսկ ավելի երիտասա՞րդ է: Դե, ես սիրում եմ երիտասարդներին»:
Տեսանյութը՝ այստեղ: