ՌԴ-ն բարձր է գնահատում Թուրքիայի դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ. ԱԳՆ
Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ և լուրջ ներուժ է տեսնում Թուրքիայի հետ համագործակցության զարգացման համար:
Ինչպես նշում է vz.ru-ն, այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական վարչության տնօրեն Յուրի Փիլիպսոնը:
«Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս-թուրքական գործընկերության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ռազմատեխնիկական համագործակցությունը բացառություն չէ: Համատեղ նախագծերի իրականացումը, առաջին հերթին 2019-ին Անկարա C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի առաջին գնդի առաքումը, ցույց է տալիս մեր երկրների վճռականությունն այս ոլորտում համագործակցությունը համակողմանի ամրապնդելու համար: Մենք դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում», - ասել է Փիլիպսոնը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանական կարողությունների ապահովման ազգային խնդիրներին համապատասխան՝ չնայած արտաքին բաց ճնշումներին:
Պատասխանելով Անկարայի կողմից C-400 երկրորդ գնդի գնման ժամկետների մասին հարցին՝ Փիլիպսոնը բացատրել է, որ «համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ»: