Լուկակուն պայմանագիր է համաձայնեցրել Չելսիի հետ
Հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Ինտերից» հեռանալուն։ Լրագրող Նիկոլո Շիրայի հաղորդմամբ՝ հարձակվողը պայմանագիր է համաձայնեցրել «Չելսիի» հետ․ այն նախատեսված կլինի մինչև 2026 թվական, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 15 մլն եվրո։
Հիմա լոնդոնցիները պիտի համաձայնության գան «Ինտերի» հետ։ Նշվում է, որ միլանյան ակումբը սպասում է 130 մլն եվրոյի չափով պաշտոնական առաջարկի, ինչից հետո կվաճառի Լուկակուին։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ բելգիացին կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Նշվում է, որ նա չի ձգտում հեռանալ «Ինտերից», թեև «Չելսի» վերադառնալու գաղափարը ևս նրան դուր է գալիս։
Նախորդ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում դարձել է 24 գոլի հեղինակ։