Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
Երևանի «Արարատից» հեռացած Կարեն Մուրադյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 7 անգամ։
Հայաստանում Կարեն Մուրադյանը հանդես է եկել նաև Գյումրիի «Շիրակում» ու Երևանի «Ալաշկերտում»: