Չեխիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Չորեքշաբթի օրը Չեխիայի արեւմուտքում` Դոմաջլիցե քաղաքի շրջանում գտնվող Միլավչե գյուղի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է երեք մարդու: Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը:
Գնացքի վթարի հետեւանքով զոհվել են երկու գնացքների վարորդներն ու մեկ ուղեւոր: Վիրավորների թվում կա Գերմանիայի երեք քաղաքացի: Նրանք շտապ օգնության ավտոմեքենաներով Գերմանիայից տեղափոխվել են դաշնային Բավարիա նահանգի հիվանդանոցներ:
Փոխվարչապետ, արդյունաբերության եւ առևտրի նախարարության ղեկավար եւ Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գնացքներից մեկը դուրս էր եկել երկաթուղու միակողմանի հատված սեմաֆորի արգելող ազդանշանի տակ: Ողբերգության պատճառը վարորդի անզգուշությունն էր: