«Չելսին» 120-130 միլիոն կառաջարկի Լուկակուի համար
Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Բելգիա հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը կառաջարկի 120-130 միլիոն եվրո: Բացի այդ, «Չելսին» պատրաստ է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Լուկակուին:
«Չելսիի» նախորդ առաջարկը եղել է 100 միլիոն եվրոյի տեսքով, սակայն «Ինտերը» հրաժարվել է:
Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն «Չելսիի» համակարգում եղել է 2011-2014-ը: Այս ընթացքում նա վարձավճարով հանդես է եկել նաև անգլիական «Վեստ Բրոմվիչում» ու «Էվերտոնում»: