Իրանում հեղեղումների զոհ է դարձել 8 մարդ
Իրանի երեք շրջանում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մահացել է 8 մարդ, ևս 2-ը անհետ կորել են, որոնց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Իրանում Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ՝ հաջողվել է փրկել 978 մարդու, որոնցից երեքը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրանում հեղեղումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ: