«Երբ մատանիով վերադարձա տուն, ծնողներս հուզվեցին ու հասկացան, որ արդեն մեծացել եմ». Մաշա Ենոքյանը՝ իր ու Արշավիրի 8-ամյա սիրո ու անակնկալ նշանադրության մասին
Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի ու Compass band-ից հանրությանը հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի ընկերության ու սիրո մասին զույգի հետեւորդները վաղուց են տեղեկացված: Ութ տարիների ընթացքում ձեւավորված գեղեցիկ զգացմունքն օրերս ամրապնդվել է նշանադրությամբ: Արշավիրը ոչ միայն իրականացրել է Մաշայի նվիրական երազանքը, այլեւ՝ սիրելիին ռոմանտիկ առաջարկություն է արել, որը զույգը վայելել է միասին՝ վերեւում:
NEWS.am STYLE-ը Մաշայի հետ զրուցել է տարիների ընթացքում ամրապնդված ընկերության ու սիրո, ինչպես նաեւ՝ Արշավիրի ռոմանտիկ քայլի մասին, որը հիշելիս Մաշան ամեն անգամ հուզվում է:
Մաշան ո Արշավիրը ծանոթացել են 2012 թ-ին, երբ Compass band-ը, որի կազմում էր նաեւ Արշավիրը, ընտրվել էր, որպես «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ, իսկ Մաշան վարում էր «Տանը մենակ» հաղորդումը, որի թողարկումներից մեկը ճակատագրական դարձավ այն ժամանակ 16-ամյա հաղորդավարուհու համար: Հենց այդ օրը Մաշան ու Արշավիրը ծանոթացան ու դարձան լավ ընկերներ:
«Սկզբում սկսվել է ընկերություն, այնունհետեւ՝ պատանեկան զգացմունքներ միմյանց հանդեպ, ու եկել-հասել ենք այս գեղեցիկ օրվան»,-պատմում է Մաշան, որը համոզված է՝ իրենց դեպքում մագնիսական ուժը միանգամից է գործել.
«Ութ տարի շարունակ միմյանց հանդեպ ձգողականությունը մեզ բերել-հասցրել է նրան, որ Արշավիրն արեց այն քայլը, որին ես ինքս էլ սպասում էի, ինչպես՝ ցանկացած աղջիկ: Չեմ կարող կոնկրետ ասել, թե որ փուլում են մեր հարաբերությունները վերածվել սիրո, մենք առաջնահերթ ընկերներ ենք եղել, ու իմ կարծիքով՝ ամենակարեւորը հենց այն է, որ կյանքի ցանկացած հատվածում սիրելիի հետ լինեք ընկերներ, լսեք ու հասկանաք միմյանց: Երեւի՝ հենց դրա շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր հարաբերությունների ներդաշնակությունը»:
Պարուհի-հաղորդավարուհին խոստովանում է՝ այս տարիների ընթացքում վիճաբանություններից եւս չեն խուսափել, սակայն միշտ գտել են այն «ոսկե միջինը», որը օգնել է էլ ավելի ամրապնդել իրենց սերը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: