«Իմ տղա». Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորանքը որդուն
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի որդին՝ Ալեքը, երկու տարեկան է դառնում։
Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ջերմ շնորհավորել է փոքրիկին՝ ընտանեկան ջերմ լուսանկարներ հրապարակելով։ «Իմ տղա, ցանկանում եմ, որ քո կյանքում շատ երջանիկ պահեր լինեն, որոնցից աչքերդ փայլեն ուրախությամբ եւ ջերմությամբ, ինչպես այս պահին։ Ծնունդդ շնորհավոր, Ալեք»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։
Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ դրական խոսքեր գրել փոքրիկին։
Լուսանկարը՝ այս հղումով: