Վլասովան պատրաստ է զիջումների. Արմեն Ջիգարխանյանի բնակարանը թանգարան կդառնա, իսկ նրա այրու համար տուն կգնեն
Ստարոկոնյուշենի նրբանցքում գտնվող Արմեն Ջիգարխանյանի բնակարանի բաժանումը մոտենում է ավարտին, գրում է Նորությունների դաշնային գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Դերասանը ժամանակին բնակարանը ստացել է մոսկովյան կառավարությունից, հետո հավասարաչափ մասնավորացրել երկրորդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։ Տատյանա Սերգեեւնան այժմ էլիտար անշարժ գույքի ½-ի սեփականատերն է։ Մյուս կեսը պատկանում է գործարար Յուրի Ռաստեգինին։ Նա այն Ջիգարխանյանից կրել է հինգ տարի առաջ, երբ ժողովրդական արտիստին գումար է անհրաժեշտ եղել Մոլոդոգվարդիսկի փողոցում երեք սենյականոց բնակարանի վերանորոգման համար։
«Ի սկզբանե Վլասովան հրաժարվում էր իր մասը զիջել Յուրի Ռաստեգինին (գործարար, արտիտիստի բնակարանի կեսի սեփականատերը, որը դերասանին բնակարանը տրամադրել է անժամկետ եւ անհատույց վարձակալության իրավունքով)։ Ավելին, հա հույս ուներ, թե գործարարն իր մասն իրեն կնվիրի։ Սակայն Ռաստեգինը, բնականաբար, դա չի անի։ Այո՛, նրա եւ Ջիգարխանյանի միջեւ անհատույց օգտագործման պայմանագիր էր կնքված։ Եվ դա բարի քայլ էր Ռաստեգինի կողմից՝ դրդված Ջիգարխանյանի հանդեդ հարգանքից։ Սակայն ըստ նույն պայմանագրի՝ Արմեն Ջիգարխանյանի մահվանից հետո այստեղ պետք է թանգարան լինի։ Սակայն հիմա Վլասովան, կարծես թե, որոշել է ընդունել Ռաստեգինի առաջարկները»,- ասում է աղբյուրը։
Ռաստեգինը Տատյանա Վլասովային վաղուց առաջարկում էր նրա ընտրությամբ բնակարան գնել, որ նա կարողանար փոխանցել իրեն պատկանող 50 տոկոսը թանգարանը պատրաստելու համար։ Գործակալության հետ զրույցում Ռաստեգինն անուղղակիորեն հաստատել է, որ Վլասովան պատրաստ է զիջման գնալ։ «Տատյանա Սերգեւնան դեռ որոշում չի կայացրել։ Նրանք հիմա խորհրդակցում են, բայց հույս ունեմ, որ մենք շուտով կկարողանան կազմակերպել թանգարանը»,- ասել է Յուրի Ռաստեգինը։
Ի դեպ, ավլի վաղ Ստարոկոնյուշնի նրբանցքում գտնվող բնակարանի մասը, որը պատկանում է Արմեն Ջիգարխանյանին, վաճառվել է նրա երրորդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կողմից։ Ջիգարխանյանի խոսքով՝ կինն իրեն շատ ցավ է պատճառել ու կողոպտել։ Վիտալինան հերքում է այդ փաստը եւ պատրաստ է ներկայացնել ֆինանսական բոլոր հաշվետվությունները․ իբրեւ, ամենն, ինչ նա արել է, եղել է հանուն ամուսնու առողջության։