«Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշխարհին». Մարիամ Ալեքսանյանի զգացմունքային լուսանկարն ու մեջբերումը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում զգացմունքային կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարիամն արձակել է մազերը։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Այդպես անցան օրեր, ամիսներ, երեւի տարիներ։ Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշխարհին ու դրա համար էլ սկսեցի տակ մրմնջալ ուշացած այս խոստովանությունը։ Ես սկսեցի ապրել չասված այդ խոսքերով ու ամեն օր ուզեցի հիշել՝ ինչքան տեւեց մեր սերը. մի քանի… ես չհիշեցի թե ինչ՝ ամի՞ս, օ՞ր, տարի՞…»,- մեկնաբանություններում մեջբերել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մարիամի կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ պայուսակ, վզնոցներ ու մատանիներ։