Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230993 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1364854 վերջին մեկ օրում` 6897 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4808 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 127-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 220438 անձ` վերջին մեկ օրում 149 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4625 է: