Տոկիո-2020. Ճապոնացիները պայքարից դուրս էին նոր օլիմպիական մարզաձևում (Լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սքեյթբորդինգի կանանց պարկ մրցաձևում ոսկե մեդալակիր դարձավ 19-ամյա ճապոնուհի Սակուրա Յոսոդզումին: 3 փորձերի արդյունքում հա հավաքեց 60,09 միավոր:
Արծաթե մեդալը նվաճեց Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ, 12-ամյա Կոկոնա Հիրակին (59.04), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ բրիտանացի Սկայ Բրաունը (56.47):
Տոկիո-2020-ի այս մրցաձևի տղամարդկանց պայքարը կանցկացվի օգոստոսի 5-ին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ են անցկացվում սքեյթբորդինգի մրցումներ: Սքեյթբորդինգը սերֆինգ և ժայռամագլցում մարզաձևերի հետ 5 տարի առաջ էր ընդգրկվել օլիմպիական ծրագրում:
4 August - #Skateboarding - Women's Park