Ընտանիքը վերադարձել է ուղևորությունից և տանը 22 մահացու թունավոր կոբրա գտել
Հնդկական Յութամսարա գյուղի (Մահարաշթրա նահանգ) ընտանիքը վերադարձել է ուղևորությունից և իր տանը 22 մահացու թունավոր կոբրա հայտնաբերել, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով News Track պարբերականին։
Մանգեշ ազգանունով տղամարդը ընտանիքի հետ մի քանի օրով ուղևորության էր մեկնել։ Վերադառնալով՝ նրանք մուտքի մոտ օձի կաշի են գտել։ Սկզբում Մանգեշը դրան ուշադրություն էր դարձրել, քանի որ զբաղված էր գործերով։
Երեկոյան հնդիկը պատրաստվում էր պառկել քնելու և հանկարծ իր սենյակում կոբրա է տեսնում։ Վախից Մանգեշը կորցրել էր գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա ընտանիքը դուրս է բերում տնից և կանչում օձորս Սարփամիթր Բհուշան Սանկեին։
Սանկեն դեպքի վայր է գալիս և բռնում սողունին։ Դրանից հետո Մանգեշը հանգստանում է, բայց հաջորդ առավոտյան ևս երկու օձի ձագ տեսնում, որոնք դուրս են սողում խոհանոցի լվացարանից։
Հնդիկը նորից է կանչում օձորսին։ Այս անգամ Սանկեն խուզարկում է ամբողջ տունը և որսում կոբրայի 22 ձագ։ Նա սողուններին բաց է թողնում անտառ և այդ մասին տեղեկացնում անտառտնտեսության դեպարտամենտին։