Տոկիո-2020. Օրվա առաջին տիտղոսները, գրանցվեց աշխարհի ռեկորդ (Լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ։
Օրվա առաջին ոսկե մեդալը նվաճեց բրազիլուհի լողորդ Մարսելա Կունյան, որը հաղթեց կանանց 10 կմ բաց ջրի մրցմանը: Նրա արդյունքն էր 1.59:30,8: Երկրորդ տեղը գրավեց հոլանդացի Շերոն վան Ռուվենդալը (1.59:31,7), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ավստրալուհի Կարինա Լին (1.59:32,5):
4 August - #MarathonSwimming 10km