Թուրքիայում հրդեհը հասել է կրիտիկական կետի
Թուրքիայի անտառային հրդեհներն այսօր հասել են երկրի Մուղլա նահանգի Միլյաս քաղաքի ջերմաէլեկտրակայան: Այս մասին հայտարարել է քաղաքապետը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
Քաղաքապետի խոսքով՝ կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում: Հրդեհը հասել է կրիտիկական կետի:
Թուրքիայում հրդեհները շարունակվում են արդեն յոթերորդ օրը: Այրվել են անտառներ ու ցանքատարածություններ, ինչպես նաև Միջերկրական ու Էգեյան ծովափերին գտնվող բնակավայրերը:
Թուրքիայում կրակի օջախները տարածվել են 32 նահանգում: Աղետի հետևանքով մահացել է 8 մարդ, 27 տուժած բուժօգնություն է ստանում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հրշեջներին օգնության են հասել նաև զինվորականները: