ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով 22 010 վարակված է հայտնաբերվել. դա նվազագույն ցուցանիշն է հունիսի 30-ից ի վեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 22 010-ով՝ հասնելով 6 334 195-ի: Դա նվազագույն ցուցանիշն է հունիսի 30-ից ի վեր, հետևում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից, որոնք հրապարակվել են օգոստոսի 3-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,35 տոկոս: Ներկայում Ռուսաստանում բուժումը շարունակում է 513 524 մարդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 1952-ով:
Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 18 963-ով՝ հասնելով 5 659 746-ի: