Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանի ունեցած նախորդ փորձառությունը արտաքին կապերի հանձնաժողովում արդյունավետ համարելը շատ դժվար է։ Ռուբինյանը խոսում է նրանից, որ ինքը սևերի ու սպիտակների բաժանման փորձեր չի արել, դա փորձում է բարդել իրավիճակի, ծիտիկների և այլ հանգամանքերի վրա։ Այս մասին Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«2018 թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ասել է՝ 2018-ի ընտրություններին մենք կմխենք ՀՀԿ դագաղի վերջին մեխը։ Այտեղ բացարձակ ատելության խոսք չկա, սա սիրո և հանդուրժողականության դրսևորում է»,-ասել է նա։
Խոսելով դահլիճում ծավալված քննարկումներին՝ Մամիջանյանը շեշտեց․
«Հարգելիներս դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, դե մերն էլ կարդացեք ու հին ու նոր պատգամավորների որակումներ չտաք։ Լավ կլինի փոխեք ձեր խոսույթը։ Թարգեք այդ ծափահարությունների ավանդույթը, ես փնտրեցի ու մեր անցագրերի վրա ոչ մի տեղ թատրոն գրված չէր։ Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի վերջին արտահայտությանը՝ «Հուսով եմ դուք ինձ կընտրեք», վստահաբար «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեզ չի ընտրի»։