Խամենեին Ռայիսիին հաստատել է Իրանի նախագահի պաշտոնում
Երեքշաբթի Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հաստատման արարողությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Արարողության ժամանակ երկրի հոգևոր առաջնորդն ու գերագույն ղեկավար Ալի Խամենեին հաստատել է նոր նախագահին:
Պահպանողական քաղաքական ճամբարին պատկանող Ռայիսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:
Նա հուլիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 17,9 մլն ձայնով (մոտ 62%):