Քիմի մայրն ամուսնալուծվել է դստեր պատճառով
People ամսագիրը գրում է, որ Քիմ Քարդայանի մոր`Քրիս Ջեների և նրա ամուսնու` Բրյուս Ջեների հարաբերությունները սկսել են փլուզվել այն բանից հետո,երբ Քիմն իր ընտանիքով տեղափոխվել է նրանց տուն ապրելու:
Ամսագրի տվյալներով Քիմն իր նորածին երեխայի և ամուսնու հետ տեղափոխվել է Ջեներների մոտ, քանի որ իր բնակարանում վերանորոգում է սկսվել:
63-ամյա Բրյուս Ջեների համար միևնույն տանն ապրել Քիմի և Քայնե Ուեսթի հետ, իսկական մղձավանջ է եղել:
Սա, ըստ ամսագրի, Քրիս Ջեների և Բրյուս Ջեների հարաբերությունների խզման պատճառ է դարձել, քանի որ Բրյուսն իր տանն իրեն անտեսված է զգացել: